Ճապոնացի դիզայներները պարտեզներ են աճեցրել բեռնատարների հետևի մասում (լուսանկարներ)
Վերջերս աշխարհի տարբեր երկրներում գնալով ավելի տարածված ու սիրված է դառնում պարտեզներ խնամելու մշակույթը, մանավանդ՝ մեծ ու ծանրաբեռնված քաղաքներում, որտեղ մարդիկ փորձում են հնարավորինս մոտ լինել բնությանը:
Այսպես, մարդիկ պարտեզներ են ստեղծում տարբեր վայրերում՝ շենքերի բակերում, աշխատավայրերի մոտ ու երբեմն նույնիսկ փողոցներում: Սակայն մի խումբ ճապոնացի դիզայներներ անսպասելի մոտեցում են ցուցաբերել հարցին ու ապացուցել, որ ստեղծարարության ու երևակայության շնորհիվ կարելի է հասնել անհավանական արդյունքների:
Ինչպես նշում է Bored Panda-ն, դիզայներները որոշել են համադրել ավանդական ճապոնական ոճը ժամանակակից տարրերի հետ ու կիրառել արդյունքը բոլորի համար անսպասելի վայրում՝ բեռնատարների հետևի մասում:
Ստորև հրապարակում ենք տաղանդավոր ճապոնացի դիզայներների աշխատանքի արդյունքը, որը տեսնելիս կարելի է համոզվել՝ աշխատասիրությունն ու երևակայությունը ցանկացած նախաձեռնության հաջողության գրավականն են:




















