Շվեդիայում հուղարկավորել են ապրիլին մահացած դիջեյ Avicii-ին

10:56 • 12.06.18

Ստոկհոլմում հուղարկավորել են այս տարվա ապրիլին 28 տարեկանում մահացած դիջեյ Թիմ Բերգլինգին, որն առավել հայտնի է Avicii կեղծանունով։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ սգո արարողությունը փակ է եղել, ներկա են գտնվել միայն երաժշտի մտերիմները:

Թիմ Բերգլինգը մահացել է ապրիլի 20-ին, Օմանի Մասկատ քաղաքում, ուր այցելել էր՝ իր ընկերներին տեսակցելու: Մայիսի սկզբին TMZ-ն հայտնել էր, որ Avicii-ն ինքնասպանություն է գործել:

Վերջին տարիներին դիջեյն առողջական խնդիրներ ուներ, այդ թվում՝ ալկոհոլի պատճառով:

2013 թվականին Forbes ամսագիրը նրան ճանաչել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող դիջեյներից մեկը:

 

Շվեդիայում հուղարկավորել են ապրիլին մահացած դիջեյ Avicii-ին