Դատարանը պարտավորեցրել է Ջոլիին թույլ տալ երեխաներին ավելի շատ շփվել Բրեդ Փիթի հետ

15:37 • 13.06.18

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո չի կարողանում նախկին կողակցի հետ համաձայնության գալ 6 երեխայի խնամակալության հարցում, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այժմ դատարանը պարտավորեցրել է Ջոլիին թույլ տալ երեխաներին ավելի շատ ժամանակ անցկացնել հոր հետ:

Հայտնի է, որ երեխաներն ապրում են Ջոլիի հետ, որը ցանկանում է միանձնյա խնամակալության իրավունք ստանալ:

Սակայն Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել է դերասանուհուն երեխաների ու Բրեդ Փիթի շփման համար ավելի շատ ժամանակ հատկացնել: Ջոլին պետք է բացատրի երեխաներին, որ Փիթի հետ նրանք ևս ապահով կլինեն: Դատարանը գտնում է, որ հոր հետ խիստ սահմանափակ շփումը կարող է վնասել երեխաներին:

Հայտնի է, որ Փիթը կարող է երեխաներին տեսնել օրվա մեջ 4 ժամից ոչ ավելի՝ հոգեբանի ներկայությամբ:

Բացի այդ, Ջոլին պարտավոր է նախկին ամուսնուն տրամադրել բոլոր երեխաների հեռախոսահամարները:

Եթե Ջոլին հակառակվի դատարանի որոշմանն ու չկատարի տվյալ պահանջները, կարող է պատժվել ու անգամ զրկվել խնամակալության իրավունքից:

Հիշեցնենք, որ դերասաններն ունեն վեց երեխա, որից երեքը որդեգիր են, իսկ մյուսները՝ կենսաբանական:

 

More freedom: The judge laid out a new cellphone policy allowing Pitt to text or call each of his children at will and without Jolie monitoring the conversations

Negotiations: Jolie and Pitt (pictured in 2009) were ordered to go through the summer schedule over the phone with their children along with two psychologists

Картинки по запросу jolie pitt kids