Ռոբբի Ուիլյամսը հրաժարվել է կատարել իր Party Like A Russian հիթը ԱԱ 2018-ի բացմանը

19:39 • 13.06.18

Բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսը հայտարարել է, որ չի կատարի իր Party Like A Russian հիթը ԱԱ-2018-ի բացման արարողության ժամանակ Մոսկվայում:

«Ես սիրով կկատարեի Party Like A Russian երգը: Ցավոք, ինձ խնդրել են դա չանել»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Ուիլյամսը:

Նշվում է, որ այդ արտահայտությունից հետո երգիչը հավելել է. «Ընդհանրապես, դա ոչ մի կապ չունի խնդրանքի հետ: Ես պատրաստվում եմ կատարել իմ գլխավոր հիթերը, որոնք առավել հայտնի են»:

Party Like A Russian ստեղծագործությունը, որը երգչին հանրաճանաչ է դարձրել Ռուսաստանում, պատմում է ռուս մեծահարուստի մասին, որը նվազեցնում է ազգի բարեկեցությունը, սեփական տիեզերակայանն է կառուցում և երբեք չի ժպտում:

Երգի տեսահոլովակը Ուիլյամսը ներկայացրել է 2016-ի աշնանը:

Նշենք, որ «Մունդիալ-2018-ի» բաումը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:

 

Ռոբբի Ուիլյամսը հրաժարվել է կատարել իր Party Like A Russian հիթը ԱԱ 2018-ի բացմանը