Բեյոնսեն ու Ջեյ Զին չեն կարողացել լեփ-լեցուն դահլիճներ հավաքել ու համերգի տոմսերն անվճար են բաժանել

11:18 • 13.06.18

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին, որոնք այժմ շրջագայում են On The Run II համերգային ծրագրով, համերգներից մեկի ժամանակ դահլիճը լցնելու խնդիր են ունեցել:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ աստղային զույգը ստիպված է եղել բազմաթիվ տոմսեր անվճար բաժանել, որպեսզի դահլիճում տեղերը լցվեն:

Հայտնի է, որ դա տեղի է ունեցել Գլազգոյում կայացած համերգից առաջ: Երկրպագուների խոսքով՝ անվճար տոմսերը բաժանվել են ավտոկայանատեղիում:

Թվիթերյան օգտատերերից մեկն իր էջում հայտնել է, որ դալիճում բազմաթիվ դատարկ տեղեր կան, որոնք լցնելու համար Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգի տոմսերն անվճար բաժանվում են ավտոկայանատեղիներից մեկում:

Նշվում է, որ տոմսերի գինը տատանվել է 60-540 եվրոյի սահմաններում:

 

Smitten: Music fans at their recent Glasgow concert reported they were handed free tickets for the show in a car park because of empty seats

Superstars: Tickets range in price from £51 to £475 for a VIP standing pass

Cute couple: During the opening show of the On The Run II tour, the couple - who celebrated their 10th anniversary in April - appeared to reveal that they recently renewed their wedding vows

Բեյոնսեն ու Ջեյ Զին չեն կարողացել լեփ-լեցուն դահլիճներ հավաքել ու համերգի տոմսերն անվճար են բաժանել