«Գահերի խաղի» աստղի մարմնի վրա հեռուստասերիալի սփոյլեր են գտել (լուսանկար)
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թըրների մարմնի վրա դաջվածք են նկատել, որը կարող է դառնալ «Գահերի խաղը» հեռուստասերիալի գլխավոր սփոյլերը: Այս մասին հաղորդում է Mashable-ը:
Թըրները հայտնի է հեռուստասերիալում Սանսա Ստարկի դերով: Դերասանուհու դաջվածքի լուսանկարն Instagram-ում հրապարակել է դաջվածքի հեղինակ Լորեն Վինցերը՝ նշելով Թըրներին լուսանկարի վրա ու շնորհակալություն հայտնելով աշխատանքն իրեն վստահելու համար:
Դաջվածքում պատկերված է Ստարկերի տան զինանշանի գայլը, իսկ ներքևում հեռուստասերիալից հայտնի մեջբերման հատված է գրված. «Ոհմակն ապրում է»:
Ամբողջական մեջբերումը հետևյալն է. «Երբ ձյուն է գալիս, ու փչում են սպիտակ քամիները, միայնակ գայլը մահանում է, սակայն ոհմակն ապրում է»:
Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը ենթադրել են, որ սա կարող է ակնարկ լինել Ստարկերի ընտանիքի ապագայի վերաբերյալ: Երկրպագուները հույս են հայտնել, որ կերպարների գոնե կեսը ողջ կմնա մինչև հեռուստասերիալի ավարտը:

/https%3A%2F%2Fblueprint-api-production.s3.amazonaws.com%2Fuploads%2Fcard%2Fimage%2F792366%2F297192bb-f4af-4938-afc0-74091fb53ba5.jpg)










