Մոտ 250.000 օրինակ. Բիլ Քլինթոնի գրած վեպը վաճառքի ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում
Միացյալ Նահանգներում մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի գրած վեպի մոտ 250.000 օրինակ: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հավելելով, որ «Նախագահը կորել է» (The President Is Missing) վերնագրով գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել վերջին երեք տարվա կտրվածքով:
Հայտնի է, որ Քլինթոնը գիրքը գրել է Ջեյմս Պատերսոնի հետ: Այն վաճառքում է հայտնվել հունիսի 4-ից, ու արդեն գնվել է մոտ 250.000 օրինակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Նախագահը կորել է» թրիլերային ոճի վեպը պատմում է իր երկիրը հզոր կիբեռհարձակումից պաշտպանել փորձող նախագահի մասին:
Հայտնի է, որ Showtime մալուխային ցանցն արդեն սերիալ է նկարահանում դրա հիման վրա: Սերիալի պրեմիերան կկայանա 2019թ.:










