Աստղերը՝ «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի կարմիր գորգին (լուսանկարներ)
Լոնդոնի Cineworld կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Գերի Ռոսի «Օուշենի ութ ընկերուհիները» հոլիվուդյան ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Warner Bros. Pictures կինոընկերության ֆիլմն Օուշենի ընկերների մասին հայտնի եռապատման շարունակությունն է: Այս անգամ սյուժեի կենտրոնում է ոչ թե Դենի Օուշենը, այլ նրա քույրը՝ Դեբի Օուշենը (Սանդրա Բուլոքը), որը 150 մլն դոլարի գողություն է կազմակերպում MetGala ամենամյա միջոցառման ժամանակ:
Հայտնի է, որ ֆիլմում հավաքվել է դերասանների աստղաբույլ՝ Սանդրա Բուլոք, Քեյթ Բլանշետ, Ռիհանա, Մինդի Քալինգ, Հելենա Բոնեմ Քարտեր, Էնն Հեթուեյ, Սառա Պոլսոն: Բացի այդ, կարճ դրվագներում նկարահանվել են Աննա Վինտուրը, Զեյն Մալիքը, Քեթի Հոլմսը, Սերենա Ուիլյամսը, Քիմ Քարդաշյանը, Քենդալ և Քայլի Ջեներները:
Նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակներն են Գերի Ռոսը և Օլիվիա Միլչը:
Ռիհանա



Սանդրա Բուլոք Հելենա Բոնեմ Քարտեր
![Sparkling: 53-year-old Sandra [L] - who plays the titular Debbie Ocean in the film - rocked her jazzy number, which featured stripped and zig-zagged blocks in ruby, jade green, white and black, while Helena [R], 52, rocked the silver sleek gown](http://i.dailymail.co.uk/i/newpix/2018/06/13/18/4D31C12100000578-5840657-image-a-17_1528911965365.jpg)





Քեյթ Բլանշետ
















