Ժերար Դեպարդիեն կարժանանա Բրյուսելի պատվավոր մեդալի
Բրյուսելի քաղաքագլուխ Ֆիլիպ Կլոզը հունիսի 25-ին հանդիսավոր կերպով Բելգիայի մայրաքաղաքի պատվավոր մեդալը կհանձնի հանրահայտ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ֆրանսիացին պարգևատրվելու է Բրյուսելի մշակութային կերպարի հարստացման գործում ունեցած ավանդի համար:
Բրյուսելի քաղաքապետարանից հայտնել են, որ Դեպարդիեն Բելգիայի մայրաքաղաք կժամանի Բրյուսելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում Les Valseuses ժապավենի ցուցադրության առթիվ, որում նա մարմնավորել է գլխավոր կերպարին: Փառատոնն անցկացվելու է հունիսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում:
Որոշ ժամանակ առաջ Դեպարդիեն բնակվել է Բելգիայում՝ տուն ձեռք բերելով Ֆրանսիայի և Բելգիայի սահմանին գտնվող Նեշեն քաղաքում:










