Մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

14:00 • 14.06.18

ՌԴ-ում 82 տարեկանում մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին:

«Բարվիխա» առողջարանում ժամը 10:37-ին ծանր և երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Ստանիսլավ Գովորուխինը»,- ասել է Վոլոդինը:

«Նա մինչև վերջ պայքարեց հիվանդության դեմ, բայց այն հաղթեց»,- ասել է Պետդումայի նախագահը:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են իրենց գործընկերոջ հիշատակը, ով մինչև վերջերս զբաղեցնում էր մշակույթի հարցերով հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը:


Նրա հայտնի ֆիլմերից են «Վորոշիլովյան հրաձիգը», «Օրհնեք կնոջը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Արտիստուհին» և այլն։

Մահացել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը