Բեյոնսեի երկրպագուները կասկածում են, որ երգչուհին հղի է 4-րդ երեխայով (լուսանկարներ)
Արևմտյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչ Բեյոնսեի երկրպագուները կասկածում են, որ երգչուհին հղի է 4-րդ երեխայով, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նման կասկածների տեղիք է տվել Բեյոնսեի կլորիկացած փորիկը:
Հայտնի է, որ երգչուհին ամուսնու՝ ռեփեր Ջեյ Զիի հետ համերգային շրջագայության է մեկնել:
Երկրպագուները համացանցում հրապարակել են շրջագայության ժամանակ արված լուսանկարներ՝ փորձելով ապացուցել, որ Բեյոնսեն իրոք հղի է:
Նրանց շատ է ուրախացրել այն փաստը, որ աստղը, «հղի լինելով» հանդերձ, այդքան ակտիվ շրջագայում է:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացած են 10 տարի և ունեն 3 երեխա:














