Նիկոլ Քիդմանը թագուհու կերպարով հայտնվել է Entertainment Weekly-ի՝ «Աքվամեն» ֆիլմին նվիրված շապիկին (լուսանկարներ)
Ավստրալացի դերասանուհի Նիկոլ Քիդմանը թագուհի Ատլանայի կերպարով հայտնվել է Entertainment Weekly-ի՝ «Աքվամեն» ֆիլմին նվիրված համարի շապիկին:
Լուսանկարում Քիդմանը կիպ կոստյում ու թագավորական տիարա է կրում:
Քիդմանից բացի, լուսանկարներում կարելի է տեսնել կոմիքսի վրա հիմնված ֆիլմի սուպերհերոս Աքվամենին՝ Ջեյսոն Մոմոայի դերակատարմամբ:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, ռեժիսոր Ջեյմս Վանի ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ անհայտ են, սակայն ակնհայտ է, որ Աքվամենը կհավակնի յոթ ծովերի գահին ու կփորձի պատշպանել ծովային տիրույթներն աղտոտումից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմում նկարահանվել են նաև Էմբեր Հերդը, Դենիել Ռեդքլիֆն ու Դոլֆ Լունդգրենը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2018 թվականի դեկտեմբերի 19-ին:
















