Քրիստինա Ագիլերան ներկայացրել է վերջին 6 տարվա մեջ առաջին ալբոմը

15:10 • 15.06.18

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան ներկայացրել է իր 8-րդ ստուդիական ալբոմը, որի վրա աշխատել է 2014 թվականից: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ Liberation ձայնասկավառակը հասանելի է iTunes-ում:

Հայտնի է, որ սա երգչուհու առաջին ալբոմն է վերջին 6 տարվա ընթացքում: Ալբոմում 15 երգ կա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ձայնասկավառակի պրոդյուսերներն են Քանյե Ուեսթը, Մայք Դինը, Անդերսոն Պաակը և Ռիքի Ռիդը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ագիլերան հայտնել էր վերջին 10 տարվա մեջ առաջին համերգային շրջագայության ամսաթիվը:

Ագիլերայի խոսքով՝ Liberation ալբոմի երգերով համերգային շրջագայությունը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին Հոլիվուդում:

Քրիստինա Ագիլերան ներկայացրել է վերջին 6 տարվա մեջ առաջին ալբոմը