Հրապարակվել է Կանադայում Բենքսիի նկարը գողանալու տեսանյութը (տեսանյութ)

12:42 • 15.06.18

Անգլիացի նկարիչ Բենքսիի «Սայլակներ որսացողները» (Trolley Hunters) նկարը գողացել են կանադական Տորոնտոյում անցկացվող ցուցահանդեսից, որում ներկայացվել են Բենքսիի աշխատանքները (Art of Banksy): Միջադեպի տեսանյութը հրապարակել է ոստիկանությունը:

Նկարահանող տեսախցիկների կադրերում երևում է՝ ինչպես է սև բաճկոնով, կամուֆլյաժային գլխարկով և դեմքը ծածկած տղամարդը մտնում սենյակ, պատից հանում նկարն ու առանց որևէ խոչընդոտի հեռանում:

CBC News-ի հաղորդմամբ՝ նկարը գողացել են ցուցահանդեսի պաշտոնական բացումից մի քանի ժամ առաջ:

Փորձագետները 45 հազար դոլար են գնահատել նկարը: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին 35 միլիոն դոլարի աշխատանքներ են ներկայացվել:

 

 

Հրապարակվել է Կանադայում Բենքսիի նկարը գողանալու տեսանյութը (տեսանյութ)