Քայլի Մինոուգը մասնակցել է Բուքինգեմյան պալատում բարեգործական միջոցառման՝ իր շքեղ տեսքով ապշեցնելով ներկաներին (լուսանկարներ)

11:47 • 16.06.18

Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը մասնակցել է Բուքինգեմյան պալատում անցկացվող բարեգործական միջոցառմանը՝ ապշեցնելով ներկաներին իր շքեղ տեսքով: 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բուքինգեմյան պալատում ընդունելություն է կազմակերպվել The Royal Marsden NHS Foundation Trust հիվանդանոցի ներկայացուցիչների համար: Երեկույթի ժամանակ մատուցված ընթրիքից ստացված միջոցները կփոխանցվեն հիվանդանոցի հիմնադրամին: Սա աշխարհի առաջին հիվանդանոցն է, որում ախտորոշել, հետազոտել ու բուժել են քաղցկեղը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառման ժամանակ 50-ամյա Մինոուգը երկար արծաթագույն զգեստ է կրել: Նրա կերպարը համալրվել է նրբագեղ աքսեսուարներով ու հասարակ, բայց միևնույն ժամանակ ոճային սանրվածքով:

Մինոուգը շփվել է արքայազն Ուիլյամի և միջոցառման այլ մասնակիցների ու հյուրերի հետ:

«Այս տասնամյակում շատացել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Իմ ընտանիքի, ընկերների, բուժաշխատողների ու, իհարկե, ձեր բոլորի օգնությամբ ես հաղթահարեցի այն», - ասել է Մինոուգը՝ կոչ անելով իր երկրպագուներին նվիրատվություն անել հիմնադրամին և օգնել քաղցկեղի դեմ ուղղված պայքարում:

 

 

 

 

Քայլի Մինոուգը մասնակցել է Բուքինգեմյան պալատում բարեգործական միջոցառման՝ իր շքեղ տեսքով ապշեցնելով ներկաներին (լուսանկարներ)