Քրիստինա Ագիլերան փողոցային երաժշտի տեսքով երգել է Նյու Յորքի մետրոյի գետնանցումում (լուսանկարներ, տեսանյութ)

13:36 • 16.06.18

Ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերան և ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնը փողոցային երաժիշտների տեսքով ելույթ են ունեցել Նյու Յորքի մետրոյի գետնանցումում՝ The Tonight Show հաղորդման շրջանակում:

Ինչպես նշում է Time-ը, դուետը կատարել է Արետա Ֆրանկլինի Freedom երգը: Երաժիշտների շուրջ սկսել է ամբոխ հավաքվել, և նրանք որոշել են բացել իրենց դեմքը՝ հաճելի անակնկալով զարմացնելով հանդիսատեսին ու կատարելով Ագիլերայի Fighter երգը:

Հիշեցնենք, որ երեկ Քրիստինա Ագիլերան ներկայացրել է իր 8-րդ ստուդիական ալբոմը, որի վրա աշխատել է 2014 թվականից: Սա երգչուհու առաջին ալբոմն է վերջին 6 տարվա ընթացքում: 

Ավելի վաղ Ագիլերան հայտարարել է վերջին 10 տարվա մեջ առաջին համերգային շրջագայության ամսաթվի մասին:

 

 

 

Քրիստինա Ագիլերան փողոցային երաժշտի տեսքով երգել է Նյու Յորքի մետրոյի գետնանցումում (լուսանկարներ, տեսանյութ)