Բեյոնսեն և Ջեյ Զին անսպասելիորեն համատեղ ալբոմ են ներկայացրել
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի ու ազդեցիկ զույգերից մեկը՝ երգչուհի Բեյոնսեն ու ռեփեր Ջեյ Զին, թողարկել են իրենց նոր համատեղ ալբոմը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Tidal սթրիմինգային ծառայությունում:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, ալբոմը կոչվում է Everything is Love: Հետաքրքրական է, որ դրա մասին նախապես խոսք անգամ չի եղել:
Հայտնի է, որ ամուսիններն իրենց համատեղ աշխատանքի մասին հայտնել են London Stadium-ում ունեցած համերգի ժամանակ, երբ բեմին տեղադրված մեծ էկրաններին գրվել է «album out now» (ալբոմն արդեն պատրաստ է):
Հայտնի է, որ ալբոմում ներառված է 9 երգ:










