«Զերկալո» կինոփառատոնի գրան պրիին արժանացել է իսրայելցի ռեժիսոր Ռամ Նեհարիի «Ինձ մի մոռացիր» ֆիլմը
ՌԴ Իվանովսկ մարզում հունիսի 12-17-ն անցկացվել է Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» XII կինոփառատոնի «գրան պրի» մրցանակին արժանացել է իսրայելցի ռեժիսոր Ռամ Նեհարիի «Ինձ մի մոռացիր» ֆիլմը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով կինոփառատոնի մամլո քարտուղարին:
«Մրցանակն ստացել են ռեժիսոր Ռամ Նեհարին և գլխավոր դերակատար Նիտայ Գվիրցը: Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրվել է իրանցի Վահիդ Ջալիլվանդը «Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմի համար», - հայտնել է գործակալության աղբյուրը:
Նշվում է նաև, որ մրցութային ծրագրի տնօրեն Անդրեյ Պլախովը և փառատոնի պատվավոր հյուր Ժան Մարկ Բարը Անդրեյ Տարկովսկու կինեմատոգրաֆ ոլորտում նշանակալի ավանդի համար մրցանակ են հանձնել «Նոստալգիա» ֆիլմի օպերատոր Ջուզեպպե Լանչիին:
Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» կինոփառատոնը հիմնադրվել է 2007 թվականին:










