Եգիպտոսցին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի պարտությունից հետո կոմայի մեջ է ընկել ու մահացել

12:21 • 18.06.18

Եգիպտոսի բնակիչ Մահեր Էսամը, որը մասնագիտությամբ դերասան էր, մահացել է իր երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ուրուգվայի թիմի միջև խաղից անմիջապես հետո տեղի ունեցած գլխուղեղի ներքին արնահոսությունից:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, 38-ամյա Էսամը հավաքականի պարտությունից հետո կոմայի մեջ է ընկել ու մահացել:

Նրա խաղընկեր Շերիֆ Իդրիսը հայտնել է, որ Էսամի գլխուղեղի զարկերակը պայթել է, քանի որ նա չափից ավելի բուռն է արձագանքել պարտությանը:

Դրանից հետո դերասանն իր ֆեյսբուքյան էջում նախազգուշացրել է առողջական խնդիրներ ունեցող մարդկանց չդիտել ֆուտբոլային խաղերն ու զսպվածություն դրսևորել իրենց հույզերի արտահայտման հարցում:

 

 

Եգիպտոսցին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի պարտությունից հետո կոմայի մեջ է ընկել ու մահացել