Անջելինա Ջոլին շնորհակալություն է հայտնել Իրաքի իշխանություններին սիրիացի փախստականներին ընդունելու համար
Ամերիկյան հայտնի դերասանուհի, ռեժիսոր Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպանն է, շնորհակալություն է հայտնել Իրաքի իշխանություններին՝ երկրի տարածքում սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար։
Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, Ջոլին նաև պատմել է փախստականների օգնության համար տրամադրվող ոչ բավարար ֆինանսավորման ծանր հետևանքների մասին։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել զինված հակամարտությունը, որը ստիպում է սիրիացիներին լքել իրենց տները։
Ջոլին նաև ընդգծել է «Սիրիայի Արաբական Հանրապետությունից փախստականների հանդեպ Իրաքի իշխանությունների մեծահոգության» մասին և շնորհակալություն հայտնել դրա համար։
Ավելի վաղ Ջոլին այցելել էր իրաքյան Մոսուլ, որը 2014 թվականից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաքն» էր։ Մոսուլն ազատագրվել է 2017 թվականին։










