Քանյե Ուեսթն արձագանքել է ռեփեր XXXTentacion-ի սպանությանը (լուսանկարներ)
Ամերիկյան ռեփեր Քանյե Ուեսթն արձագանքել է Ֆլորիդայում XXXTentacion մականունով հայտնի ռեփեր Ջասեյ Դուեյն Օնֆրոյի սպանությանը՝ հայտնելով, որ սգում է:
«Խաղաղությամբ հանգչիր: Ես քեզ չեմ ասել, թե ինչ ուժով էիր դու ինձ ոգեշնչում: Շնորհակալ եմ, որ դու կայիր»,-իր թվիթերյան էջում գրել է Ուեսթը:
Հայտնի է, որ 20-ամյա XXXTentacion-ը սպանվել է հունիսի 18-ին: Երկու հանցագործ վազել են նրա մեքենայի մոտ, ինչից հետո նրանցից մեկը կրակել է ռեփերի վրա: Դրա հետևանքով XXXTentacion-ը մահացել է:
Ականատեսների համաձայն՝ հանցագործները ռեփերի մեքենայից վերցրել են Louis Vuitton պայուսակը:















