Եվա Լոնգորիան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

12:55 • 20.06.18

Քառասուներեքամյա ամերիկացի մոդել ու դերասանուհի Եվա Լոնգորիան ունեցել է իր առաջնեկին: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լոնգորիայի ու նրա ամուսին Խոսե Բաստոնի որդին ծնվել է հունիսի 19-ին՝ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Նշվում է, որ մայրն ու երեխան լավ են զգում իրենց:

«Մենք այնքան շնորհակալ ենք այս հրաշալի օրհնության համար», - իր զգացմունքներով HOLA! USA-ի հետ բացառիկ զրույցում կիսվել է նա:

Լոնգորիայի խոսքով՝ երեխային անվանել են Սանտյագո Էնրիկե Բաստոն: Սա Եվայի առաջնեկն է, իսկ նրա ամուսնու համար՝ 4-րդ երեխան, նա 3 երեխա ունի նախկին ամուսնությունից:

Հայտնի է, որ հղիության ընթացքում Եվա Լոնգորիան շարունակել է ակտիվ ապրելակերպ վարել ու մասնակցել տարբեր միջոցառումների՝ սոցցանցում իր հետևորդների հետ կիսվելով իր կյանքի մանրամասներով: Ահա թե ինչու նա անմիջապես հանրությանը տեղեկացրել է իր երեխայի ծնվելու մասին:

 

Եվա Լոնգորիան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին