Պաշտոնապես հաստատվել է Եվրատեսիլ-2019-ի անցկացման վայրը

23:01 • 20.06.18

Եվրոպական հեռարձակողների միության (EBU) ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի անցկացման վայրը: Ինչպես հայտնում է Eurovisionworld կայքը, միջազգային մրցույթը կանցկացվի Իսրայելում:

Պաշտոնական տեղեկությունը վերջ դրեց այն լուրերին, որ մրցույթը կարող է տեղափոխվել Ավստրիա: Մրցույթն այնուամենայնիվ կանցկացվի հաղթող ներկայացուցչի՝ Նետա Բարզիլայի երկրում:

Հաղորդվում է նաև, որ Եվրոպական հեռարձակման միության կենտրոնակայանում Եվրատեսիլի և իսրայելական հանրային հեռուստառադիոհեռարձակողի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել և սկսել են Իսրայելում անցկացվելիք միջոցառման նախապատրատական աշխատանքները:

Ներկա պահին, դեռևս հարցականի տակ է մրցույթը հյուրընկալող քաղաքի մասին որոշումը: Հայտնի է, որ Իսրայելը ցանկանում է մրցույթն անցկացնել Երուսաղեմում, սակայն այդ որոշումը վիճահարույց իրավիճակ է ստեղծել Մերձավոր Արևելքում, որը զինված հակամարտության սպառնալիք է պարունակում:

Այլ տարբերակներն են Թել Ավիվը, Հայֆան և Էլիաթը:

 

Պաշտոնապես հաստատվել է Եվրատեսիլ-2019-ի անցկացման վայրը