Իրականության ու երևակայության բախումը՝ գերմանացի արվեստագետի աշխատանքներում (լուսանկարներ)

15:53 • 20.06.18

Այն ամենը, ինչ կարող եք պատկերացնել, իրական է. սա իսպանացի նկարիչ ու քանդակագործ Պաբլո Պիկասոյի ամենաճանաչված արտահայտություններից մեկն է, որը մինչ օրս ոգեշնչում ու թարմ գաղափարներ է առաջացնում արվեստով զբաղվող մարդկանց մոտ:

Այսպես, 22-ամյա գերմանացի Ջասթին Պետերսն իր թվային աշխատանքներում համադրում է իրականությունն իր երևակայության հետ՝ ստեղծելով անհավանական աշխարհներ:

Ինչպես նշում է Bored Panda-ն՝ երիտասարդը ստեղծագործում է 2016 թվականից՝ օգտագործելով Photoshop ֆոտոխմբագրիչը:

«Ես ապրում եմ՝ առաջնորդվելով Պաբլո Պիկասոյի «Այն ամենը, ինչ կարող եք պատկերացնել, իրական է» արտահայտությամբ, մասնավորապես՝ երբ ստեղծում եմ ինձ շրջապատող աշխարհով ու սյուրռեալիստ նկարիչներով ոգեշնչված իմ աշխատանքները», - պատմել է նա:

Նրա խոսքով՝ երևակայական աշխարհներ ստեղծելու համար ինքն օգտագործում է համացանցում գտած լուսանկարները և ամեն անգամ բացառիկ կերպով համադրում դրանք:

«Հույս ունեմ, որ երբ մարդիկ տեսնում են իմ աշխատանքները, նրանք մի նոր ու տարբերվող աշխարհ են հայտնաբերում, որի մեջ սուզվելով՝ կարող են հասկանալ, որ ամեն ինչ հնարավոր է, երբ բացում ես միտքդ: Ես օգնում եմ մարդկանց գլուխ հանել իրենց զգացողություններից ու հասկանալ, որ նրանք կարող են անել այն ամենն, ինչ ուզում են», - ասել է Պետերսը:

 

 

Իրականության ու երևակայության բախումը՝ գերմանացի արվեստագետի աշխատանքներում (լուսանկարներ)