Շվեդիայում երաժշտական փառատոնը փակվել է՝ բռնաբարությունների պատճառով
Շվեդիայում անցկացվող Bråvalla խոշորագույն երաժշտական փառատոնի կազմակերպիչները որոշել են ընդմիշտ չեղարկել այն՝ մի շարք բռնաբարությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է EDMTunes-ը:
«Մեզ համար շատ տխուր էր նման որոշում կայացնել, սակայն, ելնելով ընդհանուր պատկերից, մենք չենք կարող անցկացնել այս փառատոնն այնպես, ինչպես մենք կցանկանայինք»,- ասել է նախագծի ներկայացուցիչներից մեկը:
Նա նաև նշել է, որ կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններն առավելապես սոցիալական բնույթ են կրում ու մի կոնկրետ փառատոնի խնդիր չեն:
Հայտնի է, որ անցած տարի փառատոնի ընթացքում արձանագրվել է կանանց վրա տղամարդկանց հարձակման 11 դեպք՝ սեռական բռնության նպատակով: Ձերբակալվել է 3 մարդ:










