Սքվոշի հեռանկարը Հայաստանում (տեսանյութ)
Սքվոշի աշխարհի եռակի չեմպիոն, եգիպտացի Ռեմի Աշուրն ու համաշխարհային դասակարգման աղյուսակի երրորդ համար ֆրանսուհի Կամիլա Սերմեն Հայաստանում են: Նրանք մեր երկիր են եկել Սքվոշի համաշխարհային և Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիաների կողմից կազմակերպվող Ամբասադոր ծրագրի շրջանակում:
Ամբասադոր ծրագրի շրջանակում մեր երկիր են ժամանել նաև բելգիացի մարզիչ Ռոննի Վլասսակսը և սքվոշի միջազգային դատավոր, սլովենացի Մարկո Պոդգորսեկը, առաջատար լրագրող Հովարդ Հարդինգն ու բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ Ջիմ Զագ Չիֆը: Պատվիրակությունը գլխավորում է Սքվոշի համաշխարհային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էնդրյու Շելլին: Այս մարզաձևը Հայաստան է բերել «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը, որը 2011 թվականին հիմնադրել է «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրը՝ կառուցելով սքվոշի բացառիկ մարզասրահներ: Նա նաև Հայաստանի Սքվոշի ազգային ֆեդերացիայի նախագահն է:
Տեղեկացնենք, որ Սքվոշի հայկական ազգային ֆեդերացիան ամեն տարի կազմակերպում է թե ներքին առաջնություններ, թե միջազգային մրցաշարեր: Վերջում նշենք, որ հունիսի 23-27-ը «Գրանդ Սպորտում» կկայանա ևս մեկ միջազգային մրցաշար, որին կմասնակցի 25 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից:
Մանրամասները` տեսանյութում:










