Մայքլ Ջեքսոնի հայրը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Ամերիկացի երաժշտական մենեջեր 89-ամյա Ջո Ջեքսոնը՝ փոփ երգի արքա Մայքլ Ջեքսոնի և երգչուհի Ջանեթ Ջեքսոնի հայրը, հոսպիտալացվել է վերջին աստիճանի քաղցկեղ ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ Ջեքսոնը հիվանդության դեմ պայքարել է որոշ ժամանակ, սակայն բժիշկների ախտորոշմամբ՝ նրա հիվանդությունն անբուժելի է: Իրավիճակին ծանոթ աղբյուրները չեն հայտնել, թե որքան է Ջեքսոնին մնացել ապրելու:
Բրիտանական Daily Mail պարբերականը, հղում անելով քաջատեղյակ աղբյուրին, հայտնել է, որ նրա մոտ ենթաստամոքսային գեղձի 4-րդ աստիճանի քաղցկեղ է:










