Մահացել է Pantera խմբի թմբկահար Վիննի Փոլ Էբոթը
Հիսունչորս տարեկանում կյանքից հեռացել է ամերիկյան Pantera հևի-մետալ խմբի համահիմնադիր, թմբկահար Վինսենթ (Վիննի) Փոլ Էբոթը: Այս մասին ասվում է խմբի ֆեյսբուքյան էջում:
«Այս պահին անհնար է ավելի հստակ տեղեկություն տրամադրել: Նրա ընտանիքը խնդրում է բոլորին հարգել իրենց մասնավոր կյանքը», - ասվում է գրառման մեջ:
Հայտնի է, որ Փոլ Էբոթը եղել է Pantera և Hellyeah խմբերի թմբկահարը:










