«Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի աստղը շնորհավորել է իր տրանսգենդեր որդուն՝ քոլեջն ավարտելու կապակցությամբ
Ամերիկացի դերասանուհի Սինտիա Նիքսոնը, որն առավել հայտնի է «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալի շնորհիվ, շնորհավորել է իր 21-ամյա տրանսգենդեր որդուն՝ Սեմյուելին, քոլեջն ավարտելու կապակցությամբ՝ լուսանկար հրապարակելով Instagram-ում:
«Այնքան հպարտ եմ իմ որդի Սեմյուել Ջոզեֆ Մոզեսով, որն այս ամիս ավարտել է քոլեջը: Ես ողջունում եմ նրան ու բոլորին, ովքեր այսօր նշում են #TransDayofAction-ը», - գրել է Նիքսոնը:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Սեմյուելն աղջիկ է ծնվել. Սամանթա Մոզեսը ծնվել է 1996 թվականի նոյեմբերին:
Trans Day of Action ամենամյա երթն անցկացվում է Նյու Յորքում 2005 թվականից: Նախաձեռնության նպատակը տրանսգենդեր մարդկանց նկատմամբ խտրականության վրա ուշադրություն հրավիրելն է:










