Քանդակագործը 14 ամսում ծովահենների նավի տպավորիչ քանդակ է ստեղծել (լուսանկարներ)

22:37 • 23.06.18

Oddity Central-ը ներկայացրել է գոթական ոճի քանդակներով հայտնի արվեստագետ Ջեյսոն Ստիևայի վերջին աշխատանքը, որն իրենից ներկայացնում է ծովահենների նավի մանրակերտ:

Նավի բարձրությունը կազմում է 243 սմ, իսկ երկարությունը՝ 213 սմ: Նոր աշխատանքը ներկայացնում է «Գոթական ժամանակ» շարքի մի մասը: 

Ինչպես աղբյուրը հայտնում է, ինքնատիպ քանդակն արվեստագետը ստեղծել է 14 ամսում: Գլուխգործոցը, որը պետք է մատակարարվի պատվիրատուին, կշռում է 90 կգ: