Բրոդվեյում Շերի մասին կենսագրական մյուզիքլ կներկայացվի
Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերի կյանքի հիման վրա Բրոդվեյում նոր մյուզիքլ է բեմադրվում, հայտնում է Daily Mail-ը:
Շերը պատմել է, որ The Cher Show մյուզիքլի աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն դեռևս կան ինչ-ինչ թերություններ:
«Դրա որոշ հատվածներ իրոք հրաշալի են, մինչդեռ մյուս մասերի վրա դեռ աշխատելու կարիք կա: Կարծում եմ՝ ես աշխարհում երբևէ եղած ամենամեծ ինքնաքննադատն եմ»,-ասել է 72-ամյա երգչուհին:
Նա մանրամասնել է, որ շոուի առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 3-ին:
Շերի խոսքով`մյուզիքլում կներկայացվեն նրա երաժշտական և կինոկարիերաների ուշագրավ պահերը, անձնական կյանքից որոշ դրվագներ:













