Նիկոլ Քիդմանը բացահայտել է երջանիկ հարաբերությունների «գաղտնիքը»
Հոլիվուդյան գերաստղ Նիկոլ Քիդմանն ու երաժիշտ Քիթ Ուրբանն արևմտյան շոու բիզնեսի լավագույն զույգերից են, որոնք միասին են արդեն 12 տարի ու ամեն առիթով պատմում են իրենց ընտանեկան երջանկության մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Մուլեն Ռուժ»-ի 51-ամյա աստղն իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ամուսնուց հեռու գտնվելու ժամանակ երբեք նրան տեքստային հաղորդագրություն չի գրում ու փոխարենը նախընտրում է հեռախոսազրույցներն ու տեսակապով շփումը:
Աստղային գեղեցկուհու կարծիքով՝ սիրելիները նույնիսկ մեծ հեռավորության վրա գտնվելու դեպքում պետք է իրար տեսնեն, մեկը մյուսի ձայնը լսեն:
«Մենք անընդհատ իրար հետ խոսում ենք, շփվում ենք FaceTime-ով, բայց երբեք տեքստային հաղորդագրություն չենք ուղարկում: Գտնում եմ՝ երբեմն այն թյուրիմացություն է առաջացնում ու անիմաստ մտածմունքների տեղիք տալիս: Երբ կարդում եմ ինչ-որ մեկից ստացած հին հաղորդագրությունները, սկսում եմ մտածել, թե գրածն ինչ է նշանակում: Հետո կարդում եմ դա մեկ ուիրշի մոտ ու խնդրում բացատրել ինձ: Չեմ ուզում, որ իմ և սիրելիիս միջև նույնը կատարվի»,-պատմել է Քիդմանը:
Նա հավելել է, որ ամուսինը միշտ նախընտրում է լսել իր ձայնը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2006թ. և ունի երկու երեխա:













