Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Քլոե Քարդաշյանի մոմե քանդակը (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քլոե Քարդաշյանի մոմե քանդակը համալրել է հանրահայտ Մադամ Տյուսոյի մոմե արձանների լասվեգասյան թանգարանի ցուցանմուշների շարքը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 33-ամյա աստղի քանդակը պատրաստված է այնպիսի հմտությամբ, որ գրեթե չի տարբերվում բնորդուհուց:
Ի դեպ, ավելի շատ նմանություն հաղորդելու համար քանդակին հագցրել են ամբողջությամբ բրենդային հագուստ ու Christian Louboutin կոշիկներ, որոնք այնքան շատ է սիրում աստղային հայուհին:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան Քլոե Քարդաշյանը, թանգարանում արդեն ներկայացվել էին նրա բազմանդամ ընտանիքից Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի, Քայլի և Քենդալ Ջեներների արձանները:




Քիմ Քարդաշյան


Քայլի Ջեներ

Քենդալ Ջեներ











