Դի Կապրիոն լուսանկար է հրապարակել Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմի նկարահանման հրապարակից
Լեոնարդո Դի Կապրիոն լուսանկար է հրապարակել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումների հրապարակից:
Ինչպես գրում է Life.ru-ն, 43-ամյա դերասանը կիսվել է Քվենտին Տարանտինոյի թրիլլերի նկարահանումները պատկերող առաջին կադրով, որում պատկերված են գլխավոր դերակատարներից երկուսը՝ Դի Կապրիոն և Բրեդ Փիթը:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին Լոս Անջելեսում կատարվող սարսափելի սպանությունների ֆոնին, երբ քաղաքն ահաբեկում էր Չարլզ Մենսոնի «Ընտանիք» աղանդը:
Ֆիլմի ուշադրության կենտրոնում, սակայն, Դի Կապրիոյի և Փիթի հերոսներն են, որոնք վեստերնի ծերացող աստղեր են, մի ժանրի, որն այդ օրերին իր լավագույն օրերը չէր ապրում:
Հայտնի է, որ ֆիլմում նկարահանվող աստղային կազմում ընդգրկվել են նաև Մարգո Ռոբբին, Կուրտ Ռասելը, Ալ Պաչինոն, Թիմ Ռոթը և ուրիշներ: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2019 թվականին:










