Իսպանացի ուսուցիչը փորձել է վերականգնել 500-ամյա արձանն ու այն անճանաչելի է դարձրել (լուսանկարներ)

14:34 • 27.06.18

Արվեստի միջնադարյան գործերից մեկը սիրողական մակարդակի վերականգնողի անորակ աշխատանքի զոհ է դարձել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ իսպանական Նավարա շրջանի բնակիչներից մեկը, ցանկանալով վերականգնել 500-ամյա քանդակը, այլանդակել է այն:

Աղբյուրը նշում է, որ դպրոցի ուսուցիչը որոշել է թարմացնել եկեղեցում գտնվող Սուրբ Գեորգի արձանը, ինչի հետևանքով ոլորտի մասնագետներն ու Նավարայի բնակիչներն ուղղակի կատաղել են: Նրանց խոսքով՝ վերականգնումից հետո Սուրբ Գեորգն ուղղակի անճանաչելի է դարձել:

Հայտնի է, որ եկեղեցի հաճախող մարդիկ զարմացել են՝ տեսնելով անճանաչելի սրբին: Բոլորին հետաքրքրել է ընդամենը մի հարց՝ ի՞նչ է պատահել արձանին:

Ավելի ուշ քաղաքապետը ևս իր զայրույթն է հայտնել դեպքի առնչությամբ ու ամոթանք տվել վերականգնողին:

Աղբյուրը նկատում է, որ սա, հավանաբար, ռեստավրացիայի համաշխարհային պատմության մեջ վատագույն գործերից մեկն է:

 

The result of the restoration has caused outrage both in Navarra and further afield, with people asking what has happened to the sculpture  

The statue was originally decorated in an ancient style known as 'polychrome' in which different colours are used but needed urgent restoration because of its advanced deterioration

Իսպանացի ուսուցիչը փորձել է վերականգնել 500-ամյա արձանն ու այն անճանաչելի է դարձրել (լուսանկարներ)