Էլեգանտ Անջելինա Ջոլին՝ Սուրբ Պողոսի տաճարում մատուցված պատարագին (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում ներկա է եղել Սուրբ Միքայելի ու Գեորգի անվան շքանշանի սահմանման 200-ամյակի կապակցությամբ մատուցված պատարագին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, բրիտանական ասպետական շքանշանին են արժանանում նրանք, ովքեր էական աշխատանք են կատարել Ազգերի համադաշնության հետ կապված:
Հրավիրվածների շարքում է եղել հոլիվուդյան օսկարակիր դերասանուհին, որը պատվավոր շքանշանին արժանացել էր 2014թ.՝ պարգևը ստանալով թագուհի Էլիզաբեթ 2-րդի ձեռքից:
Նա պարգևատրվել էր Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությանն ակտիվ մասնակցելու համար:
Աղբյուրը նկատում է, որ Ջոլին էլեգանտ տեսք է ունեցել՝ ներկայանալով սպիտակ զգեստով, ձեռնոցներով ու պարտադիր համարվող փոքրիկ գլխարկով:
Daily Mail-ը նշում է, որ Ջոլին ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև էլեգանտության անթերի մարմնացում:




















