Վաշինգտոնում անցկացվող «Սմիթսոնյան ֆոլքլայֆ» փառատոնի շրջանակներում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում մեկնարկած Սմիթսոնյան ֆոլկլորային փառատոնի շրջանակներում ներկայացրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը:
Ֆիլմը ներկայացվել է «Հայաստան. տուն ստեղծելով» ծրագրի շրջանակներում, որի միջոցով ներկայացվում են հայկական մշակույթն ու ավանդույթները: Արամ Համբարյանը «Ֆոլքլայֆ» փառատոնի այցելուներին է պատմել ֆիլմի հիմքում ընկած պատմությունը և նկարահանումների հրապարակում կատարված մեծ աշխատանքի մասին:
Ֆիլմը ցուցադրվել է հունիսի 29-ին ԱՄՆ-ի ռազմածովային հուշահամալիրում:
Ինչպես նշվում է, փառատոնի շրջանակներում հուլիսի 5-ին նախատեսվում է նաև Ցեղասպանության մասին փաստեր ներկայացնող մեկ այլ ֆիլմի ցուցադրություն: Խոսքը ամերիկացի կինոռեժիսոր Ջո Բերլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի մասին է:










