ՅՈՒՆԵՍԿՕ-ն անվանել է համաշխարհային ժառանգության ևս 3 նոր օբյեկտ (լուսանկարներ)

17:40 • 30.06.18

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը, երեք նոր օբյեկտ է ներառել համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, հայտնում է  The Guardian-ը՝ մանրամասնելով, որ դրանք գտնվում են Քենիայում, Օմանում ու Սաուդյան Արաբիայում:

Համապատասխան որոշումը կայացվել է Բահրեյնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի ժամանակ:

Ըստ այդմ՝ ցանկում է ներառվել Քենիայում գտնվող Թհիմլիչ Օհինգա հնագիտական օբյեկտը, որն իրենից քարե ամրացում է ներկայացնում: Այն կառուցվել է 16-րդ դարում:

 

 

Ցանկում ներառված երկրորդ օբյեկտն Օմանի ափին գտնվող Կալհաթ հնամենի քաղաքն է՝ շրջապատված արտաքին և ներքին պատերով: Հնամենի ժամանակներում այն եղել է ակտիվ առևտրային գոտի, որտեղ առքուվաճառքով են զբաղվել Արաբական թերակղզու, Արևելյան Աֆրիկայի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարավ-արևելյան Ասիայի բնակիչները:

 

 

Մինչդեռ երրորդ օբյեկը՝ Ալ Ասհա օազիսը, գտնվում է Սաուդյան Արաբիայում: Այն բաղկացած է  պարտեզներից, առվակներից, աղբյուրներից, դրենաժային լճից, պատմական շինություններից: Այն աշխարհում ամենամեծ օազիսն է, որտեղ  աճում է 2.5 մլն արմավենի:

 

Картинки по запросу Al-Ahsa Oasis

ՅՈՒՆԵՍԿՕ-ն անվանել է համաշխարհային ժառանգության ևս 3 նոր օբյեկտ (լուսանկարներ)