«Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանը լինելու է ամենազգացմունքայինն ու «արյունալին»․Սոֆի Թըրներ
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թըրները հայտարարել է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը լինելու է ամենազգացմունքայինն ու «արյունալին» սերիալի պատմության մեջ, գրում է Esquire-ն։
«Չէ՞ որ դա «Գահերի խաղն է»։ Այն կդառնա է՛լ ավելի արյունալի, այն կլինի առավել զգացմունքային և ավելի լարված, քան բոլոր նախորդ սեզոնները»,- ասել է դերասանուհին։
Նա նաև ավելացրել է, որ շատ ուրախ է իր մարմնավորած կերպարի՝ Սանս Սթարքի պատմության զարգացմամբ։
«Ես միշտ զգում էի, որ նա սովորում է ու ադապտացվում։ Եվ ինչ-որ պահի նա պետք է դառնար պատերազմող։ Ես ծայրաստիճան գոհ էի, երբ դա տեղի ունեցավ»,- նշել է Թերները։










