Մյունխենում «Խոհարարուհիների պարահանդես» կանցկացվի
Հուլիսի 15-ին Մյունխենի Անգլիական այգում կանցկացվի Kocherlball («Խոհարարուհիների պարահանդես») միջոցառումը: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Ավանդական քաղաքային միջոցառումն անցկացվում է 19-րդ դարի վերջից, երբ Մյունխենի խոհարարուհիները հավաքվում էին պարելու և ուրախ ժամանակ անցկացնելու համար:
Հիմնականում այսպիսի հանդիպումները տեղի էին ունենում կիրակի վաղ առավոտյան, քանի որ մյուս օրերին ու ժամերին նրանք բավականաչափ ազատ ժամանակ չունեին:
Այսօր Kocherlball-ն ուրախ տոն է, որի ժամանակ երաժշտություն է հնչում, հյուրասիրություն մատուցվում, և պարեր են կազմակերպվում:










