Ամերիկացի հրուշակագործը շոկոլադից գլուխգործոցներ է ստեղծում (լուսանկարներ)
Լաս Վեգասում բնակվող ու աշխատող հայտնի հրուշակագործ Ամարի Գիշոնը շոկոլադից ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով կարելի է անվերջ հիանալ:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, նրա գլուխգործոցներին նայելով՝ դժվար է հավատալ, որ դրանք համեղ աղանդեր են ու նախատեսված են ուտելու համար: Աղբյուրը նկատում է, որ Գիշոնի աշխատանքների շարքում առանձնանում է ահռելի ծաղկած բալենին:
Գիշոնը սկսել է հրուշակագործությամբ զբաղվել 14 տարեկանից՝ աշխատելով Շվեյցարիայում ու Ֆրանսիայում: Մինչդեռ 21 տարեկանում նա դարձել է Փարիզում ամենաերիտասարդ շեֆ հրուշակագործը:
Գիշոնը համարվում է Facebook-ում ու Instagram-ում ամենաշատ հետևորդներն ունեցող հրուշակագործը։
Ստորև ներկայացնում ենք նրա ուշագրավ աշխատանքները.


















