Հրապարակվել է լավագույն ամառային երգերի ցանկը (տեսանյութ)
The Fader երաժշտական ամսագիրը հրապարակել է 13 լավագույն ամառային երգերի ցանկը, որում ներառվել են թե՛ ժամանակակից, թե՛ հին երգեր:
«Եթե դուք դեռ երգ եք փնտրում առաջիկա օրերի համար, ապա ահա այն»,- նշել են ցանկի հեղինակները՝ որպես լավագույն երգ առանձնացնելով Summer Nights երգը «Բրիոլին» մյուզիքլից:
Ամսագրի ցանկում տեղ են գտել նաև Bananarama խմբի Cruel Summer երգը, Լանա Դել Ռեյի Summertime Sadness կատարումը, Շերիլ Քրոուի Soak Up The Sun-ը, ռեփեր Lil Rob-ի Summer Nights-ը, Len խմբի Steal My Sunshine-ը, Քեթի Փերիի Teenage Dream-ը, հիփ հոփ կատարող Lil' Flip-ի Sunshine-ը, ռեփեր Շվեյզի Corona And Lime-ը, Vybz Kartel-ի Summertime-ը, Ice Cube-ի A Good Day-ը, LFO խմբի Summer Girls-ը և DJ Quik-ի Tonite-ը:
Հիշեցնենք, որ Rolling Stone պարբերականը կազմել էր 21-րդ դարի 100 լավագույն երգերի ցանկը, որը գլխավորել է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի Crazy in Love երգը՝ 2003 թվականի դեբյուտային Dangerously in Love ալբոմից:










