«Աստղային պատերազմների» դերասանը պատմել է ինքնասպանության փորձի մասին

13:20 • 04.07.18

Ամերիկացի դերասան Ահմեդ Բեսթը խոստովանել է, որ 20 տարի առաջ ինքնասպանության փորձ է արել: Դերասանը լուսանկար է հրապարակել Twitter-ում, որում նա իր որդու հետ կանգնած է այն վայրում, որտեղ ինքն ինքնասպանության փորձ է արել:

«Հաջորդ տարի կլրանա 20 տարին այն պահից, երբ ես բախվեցի ԶԼՄ-ներում բացասական ալիքի, որը մինչ օրս ազդում է իմ կարիերայի վրա: Այս վայրում ես համարյա ինքնասպանություն եմ գործել: Մինչ օրս բարդ է խոսել դրա մասին: Ես ողջ եմ մնացել, և այս փոքրիկը դարձել է իմ ողջ մնալու պարգևը», - գրել է Բեսթը:

Դերասանը չի պարզաբանել, որ խոսքը հենց «Աստղային պատերազմներում» նկարահանվելու մասին է: Առաջին անգամ նա հայտնվել է Ջորջ Լուկասի ֆանտաստիկ սագայում մարդանման գունգան Ջա Ջա Բինքսի դերում: «Աստղային պատերազմներ: Էպիզոդ I: Թաքնված սպառնալիք» ֆիլմն էկրաններ է դուրս եկել 1999 թվականին, և սագայի երկրպագուները բացասաբար են արձագանքել այս կերպարին:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, մի շարք քննադատներ անիմաստ են անվանել այս սյուժետային գիծն ու պնդել, որ ֆիլմի հեղինակներն օգտագործել են Ջա Ջա Բինքսի կերպարը՝ մանկահասակ հանդիսատեսին գրավելու համար:

Ջա Ջա Բինքսը նաև հայտնվել է «Աստղային պատերազմներ: Էպիզոդ II: Կլոնների հարձակումը» և «Աստղային պատերազմներ: Էպիզոդ III: Սիթհերի վրեժը» ֆիլմերում:

 

 

 

 

«Աստղային պատերազմների» դերասանը պատմել է ինքնասպանության փորձի մասին