Հայտնի է՝ ովքեր են լինելու «Չառլիի նոր հրեշտակները» (լուսանկարներ)
Հոլիվուդում պատրաստվում են նկարահանել հանրահայտ «Չառլիի հրեշտակները» ֆիլմի ռեմեյքը, որում գաղտնի գործակալներ Քեմերոն Դիասին, Դրյու Բերիմորին ու Լյուսի Լյուին կփոխարինի արժանի աստղային թիմ՝ Նաոմի Սքոթ, Լյուպիտա Նիոնգո, Կրիստեն Ստյուարթ:
Ինչպես հայտնում է Tatler-ը, ֆիլմն էկրան կբարձրանա 2019թ. հունիսի 7-ին: Դրա ռեժիսորն ու պրոդյուսերը Էլիզաբեթ Բենքսն է:
Երեք հատուկ գործակալների արկածների մասին պատմող ֆրանշիզի գաղափարը ծագել է նախ որպես սերիալ, որը հեռուստաէկրաններին է հայտնվել 1976թ.: Այնուհետև՝ 2000 և 2003 թթ. արդեն կինոէկրաններին է հայտնվել երկու լիամետրած ֆիլմ՝ Լյուսի Լյուի, Քեմերոն Դիասի և Դրյու Բերիմորի մասնակցությամբ:
Հայտնի է, որ առաջին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել էր 260 մլն դոլար:
Կրիստեն Ստյուարթ, Լյուպիտա Նիոնգո

Նաոմի Սքոթ











