Չուլպան Խամատովան լուսանկար է հրապարակել Հայաստանից

01:01 • 04.07.18

Հայտնի ռուս դերասանուհի Չուլպան Խամատովան, որը «Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամի համահիմնադիրն է, իր Instagram-ում լուսանկար է հրապարակել Հայաստանից:

 

«Aurora prize!!!! Հայաստան Արարատ», - լուսանկարին կից գրել է Խամատովան:

 

Հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է 8-ամյա դստեր՝ Իյայի հետ: Աղջիկը ծնվել է ռեժիսոր Ալեքսանդր Շեյնի հետ երկրորդ ամուսնությունից:

 

Ինչպես հայտնի է, դերասանուհին ավելի վաղ ընտրվել էր «Ավրորա-2017» մրցանակի փորձագիտական խորհրդի անդամ:

Չուլպան Խամատովան լուսանկար է հրապարակել Հայաստանից