Ֆլորիդայում ձերբակալվել է ռեփեր Քրիս Բրաունը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ քաղաքում ձերբակալվել է ռեփեր Քրիս Բրաունը, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ձերբակալությունը տեղի է ունեցել համերգից հետո:
Այնուհանդերձ, հայտնի չէ, թե իրավապահներն ինչ հիմք են ունեցել ռեփերին ձերբակալելու համար: Քսանիննամյա Բրաունը համերգասրահից ուղիղ ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել:
Պարբերականը հիշեցնում է, որ ռեփերը նախկինում էլ է խնդիրներ ունեցել օրենքի հետ: 2009թ. նրան ձերբակալել էին այն ժամանակվա ընկերուհուն՝ Ռիհանային, դաժանաբար ծեծելու համար: Դրանից հետո Բրաունը ձերբակալվել էր նաև 2013 և 2016 թվականներին:











