Իտալացին նկարում է համաշխարհային հուշարձանների եռաչափ պատկերները (լուսանկարներ)

09:06 • 06.07.18

Իտալացի նկարիչ Պիետրո Կատաուդելան տարիներ առաջ նախաձեռնել է CityLiveSketch նախագիծը, որի շրջանակում ստեղծել է աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային վայրերի ու հուշարձանների եռաչափ պատկերները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, իտալացին պատմել է, որ աշխատելուց առաջ նախ լուսանկարում է այն օբյեկտը, որը պատրաստվում է նկարել: Հետո նա իր նկարածն ու իրական օբյեկտը հրաշալիորեն համադրում է մեկ կադրում:

«Այս նախագիծն ինձ հնարավորություն է տվել համատեղել իմ սիրած զբաղմունքները՝ նկարչությունը, լուսանկարչությունը և ճանապարհորդելը: Իմ նպատակն է այս աշխատանքների միջոցով ոչ միայն ևս մեկ անգամ ցույց տալ այդ հուշարձանների գեղեցկությունը, այլև ի ցույց դնել ունեցածս հմտությունները, երևակայությունս, ստեղծագործ մտածողությունս»,-ասել է հեղինակը:

Հատկանշական է, որ իտալացին նկարչի կամ ճարտարապետի մասնագիտական կրթություն չունի:

«Իմ աշխատանքները ջանասիրության, կրքի ու մշտապես կատարելագործվելու ցանկության արդյունք են»,-ասել է նա:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Կատաուդելայի աշխատանքները.

 

One of Pietro Cataudella's CityLiveSketch images which he posts to his Instagram account. This one shows the Santa Maria della Salute in Venice

A sketch of the Eiffel Tower in Paris combined with a photo of the real thing looks as though the image is almost coming off the page 

Mr Cataudella started his project called CityLiveSketch in his hometown island of Sicily in 2014. Pictured is his version of Tower Bridge in London 

The Italian artist sketches the landmarks before taking snaps of them and merging them together. Pictured is the Colosseum in Rome 

Mr Cataudella says his project allows him to combine his passions of drawing, photography and travel. Pictured is the Duomo Cathedral in Milan 

The artist said: 'I never studied illustration, architecture or other related disciplines my works are the result of hard work, passion and desire to improve myself' 

Another shot showing Florence Cathedral. Mr Cataudella now has over 50,000 followers on his Instagram pageÂ