Թրամփը Կիմ Չեն Ընին որպես նվեր Էլթոն Ջոնի ձայնասկավառակն է ուղարկել

11:24 • 06.07.18

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն արդեն ժամանել է Փհենյան ու այնտեղ հանդիպելու է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին, նախագահ Դոնալդ Թրամփի անունից նրան նամակ, ինչպես նաև օրիգինալ նվեր կհանձնի:

Ինչպես նշում է The Guardian-ը, պետքարտուղարը Կիմ Չեն Ընին կնվիրի հայտնի բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի Rocket Man կոչվող ձայնասկավառակը:

Նվերի ընտրությունը պատահական չէ. ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալու ժամանակ խստորեն քննադատել էր Կիմ Չեն Ընի հրթիռային փորձարկումները՝ նրան անվանելով «rocket man» («մարդ-հրթիռ»): Դրանից հետո ԱՄՆ նախագահը պարբերաբար Կիմ Չեն Ընին դիմել էր «rocket man»-ով:

Սակայն երկու պետությունների ղեկավարների հարաբերությունները կարգավորվել են հունիսի 12-ին Սինգապուրում կայացած պատմական հանդիպումից հետո: Հայտնի է, որ կողմերին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել ու պայմանավորվել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման վերաբերյալ:

Թրամփը Կիմ Չեն Ընին որպես նվեր Էլթոն Ջոնի ձայնասկավառակն է ուղարկել