Երբ զգեստները միահյուսվում են շրջակայքի հետ. ռուս լուսանկարիչը տեսարժան վայրերում պատկերում է գեղեցիկ զգեստներով աղջիկների (լուսանկարներ)

08:45 • 06.07.18

Ճանապարհորդող լուսանկարիչները սիրում են յուրովի մատուցել վայրերը, որտեղ այցելում են. հաճախ նրանք հանրահայտ տեղանքներն այնպես են ներկայացնում, որ դժվար է լինում ճանաչել դրանք:

Դրանից բացի, յուրաքանչյուր լուսանկարիչ աշխատանքի ընթացքում օգտագործում է պատկերը հետաքրքիր դարձնելու իր միջոցները: Այսպես, ռուս լուսանկարիչ Կրիստինա Մակեևան ճանապարհորդում է աշխարհով մեկ և տարբեր երկրների տեսարժան վայրեր «համեմում» նրբաճաշակ զգեստներ կրող գեղեցկուհիներով:

«Թռչող զգեստները, լույսերը, ծաղիկները, ճարտարապետությունը միահյուսվում են այն զգեստների նախշերի հետ, որոնք մենք զգուշորեն ընտրում ենք: Դրանք կարող են լինել վարձույթով վերցված զգեստներ, դիզայներական զգեստներ ու զգեստներ, որոնք մենք կարում ենք մեր իսկ ձեռքով», - պատմել է Մակեևան:

Լուսանկարչի խոսքով՝ ամենագեղեցիկ տեսարանը շրջակայքին ու մոդելին սազող զգեստի գործվածքն է:

Ստորև ներկայացնում ենք տաղանդավոր լուսանկարչի նոր աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում.

 

Երբ զգեստները միահյուսվում են շրջակայքի հետ. ռուս լուսանկարիչը տեսարժան վայրերում պատկերում է գեղեցիկ զգեստներով աղջիկների (լուսանկարներ)