Ռուս երգիչ Սերգեյ Պենկինին կողոպտել են Մոսկվայի կենտրոնում նստարանի վրա քնած ժամանակ

15:01 • 06.07.18

Ռուս էստրադային երգիչ Սերգեյ Պենկինին կողոպտել են Մոսկվայի կենտրոնում, երբ նա քնած է եղել դրսի նստարաններից մեկի վրա, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Երգիչը պատմել է, որ երեկոն անցկացրել է Մոսկվայի կենտրոնում գտնվող հաստատություններից մեկում, ինչից հետո դուրս է եկել փողոց ու քնով անցել սրճարանի մոտ գտնվող նստարաններից մեկի վրա։ Որոշ ժամանակ անց նա արթնացել է ու նկատել, որ կորել է նրա ոսկյա շղթան, մատանին, Saint Honore ձեռքի ժամացույցն ու iPhone X հեռախոսը։

Այժմ հստակեցվում է գողացված իրերի արժեքը, դեպքի առնչությամբ ստուգում է իրականացվում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։